Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Հայաստանի հետ կապված թեմայից, հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի և դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին։ «Հայ ժողովրդի խաղաղությունը, բարգավաճումը կախված է հարևանների հետ բարեկամությունից ոչ թե կռիվներից։
Հուսամ՝ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կյանքի կկոչվի և եղբայր ու բարեկամ Ադրբեջանի ցամաքային և երկթագծի հետ կապը Նախիջևանի միջով անխափան կգործի։ Ուզում ենք մեր հարևան Իրանի հետ միասին համատեղ նախագծերով տարածաշրջանը խաղաղության շրջանի վերածել»,–ասել է Էրդողանը, փոխանցում է News.am-ը։