Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա

00:14     27 սեպտեմբերի, 2023

Ֆրանսիան նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Ֆրանսիան հայերին պաշտպանելու համար, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 

«Մենք խորացրել ենք ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կնշանակվի։ Սահմանամերձ Սյունիքի մարզում շուտով հյուպատոսություն կբացենք»,– ասել է Կոլոննան

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Կոլոննան նաև հիշեցրել է ֆինանսական աջակցության մասին, որը Փարիզը կտրամադրի Երևանին` բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար:

 


© armedia.am