44-օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուրում նոր փոսեր են փորվում

11:43     27 սեպտեմբերի, 2023

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի մեկնարկից 3 տարի անց Եռաբլուրում նոր փոսեր են փորում. հայտնում է news.am-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ 125 աճյուն է Արցախից տեղափոխվել Հայաստան, որոնց թվում կան թե ՊԲ զինծառայողների, թե քաղաքացիական անձանց աճյուններ:

Իր հերթին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել էր, որ Արցախից Հայաստան են տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները. «Պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին»,– նշել էր նա։


© armedia.am