Բաքվի և Անկարայի հանցագործությունները հնարավոր են դարձել ԵՄ վախկոտության և փոխզիջման շնորհիվ. Վալերի Բուայե

12:51     27 սեպտեմբերի, 2023

Արցախի անհետացումից հետո կհաջորդեն հարձակումներ Հայաստանի դեմ, X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։

«Թուրքերը և ադրբեջանցիները, արբած իրենց անպատժելի չարագործություններից, կհարձակվեն Կիպրոսի, հունական կղզիների դեմ։ Նրանք հայտարարում են այդ մասին։ Զարմանալի չէ, որ նրանց հանցագործությունները հնարավոր են դարձել շնորհիվ ԵՄ վախկոտության և փոխզիջման»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունավետությունը հիմնված է խավիարային դիվանագիտության վրա՝ ամրացված «մեր վախկոտությամբ և մեր գազային թուլությամբ»։ «Այսօր հայերի համար անհետանում է Արցախը, դա ճամպրուկ է կամ դագաղ, վաղը կլինի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն էլ ավելի շատ կխախտվի։

Արցախում բոլորը չէ, որ դուրս գալու իրավունք ունեն. ադրբեջանցիները տեսակավորում են հայերին՝ ով կարող է հեռանալ, ով՝ ոչ։ Ադրբեջանը պատանդ է պահում հայերին, որպեսզի.

- ստիպի լռել իրենց ռազմական հանցագործությունների մասին

- կշռի Հայաստանի Հանրապետության ակնկալվող բաժանումը

- իրականացնի լիակատար էթնիկական զտում։

... Ֆրանսիան Հայաստանի համար ավելին է անում, քան ուրիշները, բայց պետք է համոզի եվրոպացիներին դադարեցնել իրենց թունավոր հանցակցությունն Ադրբեջանին, իսկ Սենատը պետք է քվեարկի այդ ռասիստական երկրի դեմ պատժամիջոցներ ընդունելու օգտին, որն իր թուրք հանցակցի հետ էթնիկական զտում է իրականացնում»,- ավելացրել է Բուայեն։


© armedia.am