Արցախի անհետացումից հետո կհաջորդեն հարձակումներ Հայաստանի դեմ, X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։
«Թուրքերը և ադրբեջանցիները, արբած իրենց անպատժելի չարագործություններից, կհարձակվեն Կիպրոսի, հունական կղզիների դեմ։ Նրանք հայտարարում են այդ մասին։ Զարմանալի չէ, որ նրանց հանցագործությունները հնարավոր են դարձել շնորհիվ ԵՄ վախկոտության և փոխզիջման»,- նշել է նա։
Արցախում բոլորը չէ, որ դուրս գալու իրավունք ունեն. ադրբեջանցիները տեսակավորում են հայերին՝ ով կարող է հեռանալ, ով՝ ոչ։ Ադրբեջանը պատանդ է պահում հայերին, որպեսզի.
- ստիպի լռել իրենց ռազմական հանցագործությունների մասին
- կշռի Հայաստանի Հանրապետության ակնկալվող բաժանումը
- իրականացնի լիակատար էթնիկական զտում։
... Ֆրանսիան Հայաստանի համար ավելին է անում, քան ուրիշները, բայց պետք է համոզի եվրոպացիներին դադարեցնել իրենց թունավոր հանցակցությունն Ադրբեջանին, իսկ Սենատը պետք է քվեարկի այդ ռասիստական երկրի դեմ պատժամիջոցներ ընդունելու օգտին, որն իր թուրք հանցակցի հետ էթնիկական զտում է իրականացնում»,- ավելացրել է Բուայեն։