Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը

15:04     27 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հաստատել է Արցախից հեռանալու փորձի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը և հրապարակել է համապատասխան լուսանկար, փոխանցում է news.am-ը։

Ավելի վաղ Վարդանյան Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել էր, որ այսօր առավոտյան իր ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից։


© armedia.am