Պեսկովը Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն չունի

15:27     27 սեպտեմբերի, 2023

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Գորիս մեկնելու փորձի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
 
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել այս հարցի վերաբերյալ», - լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


© armedia.am