ՀՀ-ն Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ

16:57     27 սեպտեմբերի, 2023

ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Լաչինի միջանցքի Հաքարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնել է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է իր ամուսնուն։


© armedia.am