Հորդորում ենք չհրդեհել տներն ու այլ նշանակության օբյեկտներ, քանի դեռ բոլորը չեն տեղափոխվել ՀՀ․ ԱՀ ՆԳՆ

18:53     27 սեպտեմբերի, 2023

Արցախի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է․

«Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։

Կարևոր է`

Այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»։

 


© armedia.am