ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ուշադրություն դարձնել հումանիտար ասպեկտներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում համագործակցելով Ադրբեջանի հետ։ Նրա խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն:
«Մենք... հետևում ենք իրավիճակին։ Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց: Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա, փոխանցում է Panorama.am-ը։