Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ

15:09     28 սեպտեմբերի, 2023

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը լավ գիտի, որ մենք [Հռոմի ստատուտին] կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է [Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու] ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երեւանում սա շատ լավ հայտնի է։ Սա մի բան չէ, որը մենք ողջունում ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանի համապատասխան գործողություններին։

Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, հաղորդում է News.am-ը։ 


© armedia.am