ԼՂ-ից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանց կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ․ Փաշինյան

19:38     28 սեպտեմբերի, 2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»,- նշել է Փաշինյանը։

 


© armedia.am