Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

12:50     29 սեպտեմբերի, 2023

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»,- Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։  


© armedia.am