Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ

13:43     29 սեպտեմբերի, 2023

Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղին անցնում է բոլոր կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմամբ։

Այս մասին, ինչպես գրում է Anadolu-ն, ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում։

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նաև կոչ է արել կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները՝ ուղղված տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցության բարելավմանը։

«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է Tert.am-ը։


© armedia.am