Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը

14:54     29 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանական ուժայինները Լաչինի անցակետում Ղարաբաղից Գորիս քաղաք մտնելու փորձի ժամանակ բերման են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի նախկին հրամանատար (2015-2018թթ.), գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։  ՏԱՍՍ-ը հղում է արել Մնացականյանի շրջապատից աղբյուրին։ 

«Գեներալ Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի անցակետում»,- ասել է գործակալության զրուցակիցը։


© armedia.am