Աշխատանք՝ արցախահայության համար. Արդարադատության նախարարությունում և ենթակա մարմիններում կան թափուր հաստիքներ

16:56     29 սեպտեմբերի, 2023

Արդարադատության նախարարությունն աշխատանքի է հրավիրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Նախարարությունում և ենթակա մարմիններում:

Աշխատատեղեր առկա են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ՝ գրեթե բոլոր մարզերում:

Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կից ներկայացված են նաև աշխատավարձերի չափերն ու այլ կարևոր տեղեկություններ:

Ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար սեղմեք այստեղ: 


© armedia.am