Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը

18:27     29 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ձերբակալվել է Լաչինի անցակետում։

Նշվում է, որ նա արագ արձագանքման ուժերի աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Բաքու, որտեղ նրան հանձնել են պետական մարմիններին։


© armedia.am