Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Արտակ Տոնոյանը

21:32     29 սեպտեմբերի, 2023

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը, փոխանցում է news.am-ը։

Նշենք, որ ըստ ռուսական ՊՆ-ի հաղորդագրության, այդ նիստին նաև մասնակցում է Ադրբեջանի ՊՆ նախարարը։


© armedia.am