Կիպրոսը դիտարկում է Ղարաբաղից փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը

10:49     30 սեպտեմբերի, 2023

Կիպրոսի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է news.am-ը, ասվում է կղզի պետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին՝ ղարաբաղցի հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք տեղահանված [ղարաբաղցի] հայերի մեր երկրում տեղավորելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Կիպրոսի ԱԳՆ-ն։


 


© armedia.am