Կիպրոսի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է news.am-ը, ասվում է կղզի պետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին՝ ղարաբաղցի հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք տեղահանված [ղարաբաղցի] հայերի մեր երկրում տեղավորելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Կիպրոսի ԱԳՆ-ն։