Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. Այս մասին իր X միկրոբլոգում հայտնել է իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ հրապարակելով տեսանյութ Գորիսից։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
«Բարի լույս Գորիսից. Հազարավոր հայեր ժամանում են այս քաղաք՝ փախչելով Արցախի էթնիկ զտումներից։ Բացի մարդասիրական օգնության անհրաժեշտ ավելացումից, անհրաժեշտ են միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի սպառնալիքները»,- նշել է նա։
Egun on! Buenos días desde Goris (Armenia) ????????.
— Jon Inarritu (@JonInarritu) October 2, 2023
A esta ciudad están llegando miles de armenios que huyen de la limpieza étnica en #NagornoKarabakh #Artsakh.
Más allá del necesario aumento de la ayuda humanitaria, hacen falta medidas para frenar las amenazas de Azerbaiyán. pic.twitter.com/8HEIBYfYCE