Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով

16:11     2 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի պլաններ չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ոչ, 7-ին ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ։ Նախատեսված են աշխատանքային միջոցառումներ, մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։


© armedia.am