Բելառուսի նախագահական ընտրությունները կանցկացվեն ամենաուշը նոյեմբերին

14:49     20 հունվարի, 2015

Բելառուսում նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի այս տարվա օգոստոսին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան: «2015 թվականի օգոստոսին կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, իսկ ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2015-ի նոյեմբերի 20-ը, այս է պահանջում Բելառուսի սահմանադրությունը», - նշել է պաշտոնյան:

ԿԸՀ ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ամենայն հավանականությամբ ընտրությունները կանցնեն մեկ փուլով, որի անցկացման համար ընդհանուր առմամբ կպահանջվի մոտ 10 միլիոն դոլար: 


© armedia.am