ՄԱԿ-ը Ուկրաինա խաղաղապահներ դեռ չի ուղարկի

17:00     6 փետրվարի, 2015

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռևս չի քննարկում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը: Այս մասին փոխանցում է Комсомольская правда-ն:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու մասին որոշում կարող է ընդունել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Խակը նշել է նաև, որ հարցը քննարկելու համար խաղաղապահների տեղակայման մասին պետք է անհրաժեշտ հարցում ներկայացվի հակամարտության մեջ ներքաշված երկրից: 


© armedia.am