Իրանում Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել

21:00     7 փետրվարի, 2015

Իրանում Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել, տեղեկացնում է Lenta.ru-ն: Նախաձեռնության հեղինակներն են Իրանի ծաղրանկարների տունը, Պաղեստինյան արվեստի թանգարանը Թեհրանում և «Սարխեշմեհ» մշակութային կենտրոնը:

Ակցիան պատասխանն է Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման:

 Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են ապրիլի 12-ին: Առաջին տեղը զբաղեցրած ծաղրանկարի հեղինակը 12 հազար ԱՄՆ դոլար մրցանակ կստանա: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված են, համապատասխանաբար, 8.000 և 5.000 դոլար:

 Նմանատիպ ծաղրանկարների մրցույթ Իրանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջինը տեղի էր ունեցել 2006 թվականին՝ ի պատասխան Jyllands-Posten պարբերականում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի:

 



© armedia.am