Մեր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։
Փետրվարի 9-12-ը կկայանա Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը։ Օրակարգում ընդգրկված են մարդու իրավունքներին վերբերող մի շարք հարցեր, նաև նախատեսվում է քննարկել Ուկրաինական ճգնաժամն ու իրավիճակը Սիրիայում։
Փետրվարի 9-ին կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ։ Քննարկվելու են ԵՄ-Աֆրիկա հարաբերությունները, պայքարն ահաբեկչության դեմ, ինչպես նաև Լիբիայում, Իրաքում, Սիրիայում տիրող իրավիճակը։
Փետրվարի 10-ից 11-ը Ռիգայում կանցկացվի Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական 2-րդ համաժողովը։ Փետրվարի 14-ին կմեկնարկի ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Բրյուսելում։