Կարեն Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

14:07     10 փետրվարի, 2015

Այսօր՝ փետրվարի 10-ին, աշխատանքային այցով Երևանում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հելբերտ Զալբերի հետ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի, ԵՄ-Արցախ համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հրավիրել է նաև Հելբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում անձամբ այցելել Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

 


© armedia.am