«Եվրատեսիլ-2015»-ին կմասնակցի նաև Ավստրալիան

10:54     11 փետրվարի, 2015

Մայիսի 19-23-ը Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին կմասնակցի նաև Ավստրալիան, հաղորդում է www.eurovision.tv-ն:

Քանի որ այս տարի մրցույթը անցկացվում է հոբելյանական՝ 60-րդ անգամ, որոշվել է հրավիրել Ավստրալիային, ինչը «նոր չափ» կհաղորդի մրցույթին:

Ավստրալիան կմասնակցի միանգամից եզրափակչին: Այսպիսով, մրցույթի մասնակից երկրների թիվը հասավ 40-ի:


© armedia.am