ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ներկայացրել է օրինագիծ, որը ենթադրում է Կիևին տրամադրել մոտ 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն: Փաստաթղթի համահեղինակներն են Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մեք Թոռնբերին և կոնգրեսական Ադամ Սմիթը:
Ըստ օրինագծի՝ մինչ 2017թ-ը ԱՄՆ-ն Ուկրաինային պետք է տրամադրվի ռազմական օգնություն, այդ թվում՝ սպառազինություն:
«ԱՄՆ Պաշտպանության նախարարը լիազորված է, պետքարտուղարի հետ խորհրդակցելով, Ուկրաինայի զինվածուժերին և ազգային անվտանգության ուժերին տրամադրել օգնություն, ինչը ներառում է ուսումնական սարքավրումներ, պաշտպանական բնույթի սպառազինություն, լոգիստիկ աջակցություն, տարաբնույթ սարքավորումներ և ապահովման միջոցներ մինչև 2017թ-ի սեպտեմբերի 30-ը: Վերոնշյալն իրականացնելու համար հատկացվում է 1 մլրդ դոլար»,- նշված է փաստաթղթում: