ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները կմնան դրանք իրականացնողների խղճին.Սերգեյ Լավրով

19:39     11 փետրվարի, 2015

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հունաստանի իր գործընկերոջ՝ Նիկոս Կոտզիասի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք ոչ այլ ինչ են, քան «վրեժխնդրության դրսևորում», կմնան դրանք իրականացնողների խղճին, հայտնում է TASS-ը:

«Պատժամիջոցների վերաբերյալ հարցերը ոչ թե ինձ պետք է ուղղվեն, այն նրանց, ովքեր դա իրականացնում են: Մենք գնահատում ենք Հունաստանի կառավարության ներկայացուցիչների դիրքորոշումը, ովքեր հասկանում են, որ ՌԴ-ի հետ նման լեզվով խոսելն արդյունավետ չի կարող լինել»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Իր հայտարարության մեջ Լավրովը հետևյալ կերպ է բացատրել այս հարցում Արևմուտքի շարժառիթը.

«Այն բանից հետո, երբ Կիևի զորքերի ներխուժումը  հարավ-արևելյան ուղղությամբ հաջողությամբ չպսակվեց, աշխարհազորայինները ամրապնդեցին իրենց դիրքերը և  սկսեցին պաշտպանել իրենց հողերը: Արևմուտքը դրան ի պատասխան՝ որպես վրեժխնդրության արտահայտում, ՌԴ-ի դեմ կիրառեց պատժամիջոցներ: Այդ պատժամիջոցները մնում են դա իրականացնողների խղճին, ում շարքերում չի եղել Հունաստանի ներկայիս կառավարությունը»:


© armedia.am