Հայաստանը դատապարտում է Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը

14:58     16 փետրվարի, 2015

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է  Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը:

«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:

Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին», - ասվում է մեկնաբանության մեջ: 


© armedia.am