Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին եւ դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Այսօր մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանապագահների այցը տարածաշրջան և կտևի մինչև փետրվարի 17-ը։ Հայաստան համանախագահները կայցելեն փետրավրի 17-ին:
Փետրվարի 16-ից ուժի մեջ են մտնում ՌԴ դեմ կիրառվող նոր պատժամիջոցները: “Սև ցուցակն” ընդլայնվել է 19 ֆիզիկական անձանց և 9 կազմակերպությունների անուններով:
Փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հունգարիա: Օրակարգում են էներգետիկ հարցերը, ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներն ու Ուկրաինական ճգնաժամը:
Փետրվարի 18-20-ը Վիեննայում կգումարվի ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Նստաշրջանին կմասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը։
Փետրվարի 19-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կայցելի Թբիլիսի:
Փետրվարի 20-ին կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Փարիզ, որտեղ նա հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Քննարկվելու է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղվված Մինսկի համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը: