Էվերեստ. աշխարհի ամենաբարձր գագաթը

01:11     17 փետրվարի, 2015

Էվերեստը մեր մոլորակի ամենաբարձր լեռն է, ծովի մակերևույթից բարձր է 8848 մ, գտնվում է Նեպալի և Տիբեթի սահմանագծին: Լեռն անվանվել է ի պատիվ անգլիացի Ջոն Էվերեստի, որը Բրիտանական Հնդկաստանի գեոդեզիայի ծառայության ղեկավարն էր XIXդ. կեսերին: Տիբեթցիներն այն անվանում են Ջոմոլունգմա` «ձյուների Մայր-աստվածուհի», իսկ Նեպալում` Սագարմատհա` Տիեզերքի Մայր:

Էվերեստի գագաթ առաջինը հասել են նորզելանդացի ալպինիստ Էդմոնդ Հիլլարին և նրան ուղեկցող շերպ ազգության Տենցինգ Նորգեյը 1953թ. մայիսի 29-ին և այնտեղ անցկացրել 15 րոպե: Իսկ 1978թ. ալպինիստներ Ռեյնհոլդ Մեսները և Պիտեր Հաբելերը առաջին անգամ Էվերեստ են բարձրացել առանց թթվածնային դիմակների: Լեռնագագաթը նվաճող առաջին կինը եղել է ամերիկուհի Սթեյսի Էլիսոնը` 1988թ. սեպտեմբերի 29-ին: Տարբեր տվյալներով Էվերեստ բարձրանալու ժամանակ զոհվել է 150-200 մարդ, որոնք այդպես էլ մնացել են իրենց ընկած տեղում, քանի որ նրանց անհնարին է իջեցնել ցած ոչ ֆիզիկապես, ոչ էլ ավիացիա կիրառելով:

Այժմ լեռան գագաթ բարձրանալու թույլտվության համար պետք է վճարել: Տիբեթի կողմից բարձրանալու համար 20 հոգիանոց խումբը պետք է վճարի 5 500 դոլար, իսկ Նեպալի կողմից` մի քանի անգամ ավելի, ընդ որում խումը 7 հոգուց ավել չպետք է լինի:

Էվերեստի լանջերին տոննաներով աղբ է կուտակված: 2008թ. Շրջակա միջավայրի պահպանության տիբեթյան բյուրոյի աշխատակիցները հավաքել են մոտ 8տ աղբ: Իսկ Նեպալի կառավարությունը 2014թ. օրենք է ընդունել, որի համաձայն լեռան գագաթ բարձրացող յուրաքանչյուր ալպինիստ իջնելիս պետք է հավաքի նվազագույնը 8կգ աղբ: Միգուցե այսպես հնարավոր կլինի աշխարհի կատարին իրավիճակը փրկել:


© armedia.am