Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Today’s Zaman պարբերականի այն տեղեկությունը, թե Անկարան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի տոնակատարությունները:
"Ակոս" թերթի հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ-ից, սակայն, հայտնել են, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները կիրականացվեն ապրիլի 24-ին, ինչպես և նախատեսված էր:
Ավելի վաղ Today’s Zaman պարբերականը գրել էր, որ Թուրքիայի կառավարությունը ստիպված է եղել Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ հայտարարել, քանի որ քիչ թվով համաշխարհային առաջնորդներ են համաձայնել մասնակցել արարողություններին: