Մեր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին եւ դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Փետրվարի 24-ին՝ երեքշաբթի, Վրաստանը ստորագրելու է Կրեատիվ Եվրոպա ծրագրին միանալու պայմանագիր, որը հնարավորություն է տալիս ներգրավվել միջպետական մշակութային և նորարարական ծրագրերի մեջ ԵՄ անդամ երկրների հետ։
Հինգշաբթի օրը Վրաստանի պատվիրակությունը վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։
Փետրվարի 26-ին Բրյուսել կայցելի նաև Մոլդովայի պատվիրակությունը Կիրիլ Գաբուրիչի գլխավոությամբ, վերջինս հանդիպում կունենա ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Դոնլադ Տուսկի հետ։
Փետրվարի 25-ին տեղի կունենա Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը, որի ընթացքում կներկայացվեն փետրվարի 12-ի ԵՄ ոչ ֆորմալ գագաթաժողովի արդյունքները, Եվրոպական կենտրոնական բանկի 2013թ․ տարեկան զեկույցը։