Ալի Հասանովը նշանակվել է Ադրբեջանի նախագահի խորհրդական

18:10     23 փետրվարի, 2015

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարական է ստորագրել Ալի Հասանովին իր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի նախագահի պաշտոնական կայքին:

Տեղեկատվության համաձայն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ալի Հասանովը նշանակվել է հասարակական-քաղաքական հարցերով Ալիևի խորհրդական:

Նշենք, որ հենց Ալի Հասանովն է գլխավորել Ադրբեջանում նուրսիստական շարժման դեմ տարվող պայքարը: 


© armedia.am