ԱՄՆ Կոնգրեսը փետրվարի 24-ին Ցեղասպանությունը դատապարտող բանաձև կքննարկի

19:54     23 փետրվարի, 2015

ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել իրենց գործընկերներին քվեարկելՀայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին:  

Կոնգրեսականներին ուղված նամակը հեղինակել են հանրապետականներ Ռոբերտ Դոլդը ու Դեյվիդ Վալադոն (համապատասխանաբար Իլինոյիս և Կալիֆորնիա նահանգներից), և դեմոկրատներ Ադամ Շիֆն ու Ֆրանկ Փալլոնը (Կալիֆորնիա և Նյու Ջերսի նահանգներից): Նամակում մասնավորապես ասվում է, «ԱՄՆ-ի 42 նահանգներն,  ինչպես նաև ՆԱՏՕ-ի մեր 11 դաշնակիցներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում ժամանակն է, որպեսզի ամերիկյան կառավարությունը ևս միանա հայոց ցեղասպանության մերժման դեմ պայքարողներին»: Բանաձևի նախագծում շեշտվում է նաև, որ նախագահ Բարաք Օբաման նախքան այդ պաշտոնում ընտրվելը բազմիցս հայտարարել է, որ «հայերի ցեղասպանությունը պատմական իրողություն է»:

Բանաձևի քննարկումը տեղի կունենա վաղը` փետրվարի 24-ին: Այն դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից 1915թ իրականացված ցեղասպանությունը և կոչ է անում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ճնշում գործադրել Թուրքիայի վրա` հարցի լուծման նպատակով: 


© armedia.am