Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերը և առաջիկայում կայցելի այդ երկիր: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հավելելով, որ այցելության օրը դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Հռոմի պապը Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և ևս մեկ անգամ նշել Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: