Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինը «Россия-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը չի հավատում Ուկրաինայի հետ պատերազմի հավանականությանը. «Կարծում եմ՝ երբեք դրան չենք հասնի», - ասել է պետության ղեկավարը:
Պուտինն անդրադարձել է նաև Ղրիմի խնդրին՝ նշելով, որ այս հարցում պետք է հարգանքով մոտենալ Ղրիմի ժողովրդի որոշմանը. «Ճշմարտության բարձրագույն չափանիշ կարող է լինել միայն ժողովրդի կարծիքը: Ղրիմն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ և՛ ռուսական, և՛ ուկրաինական, և՛ թաթարական, և՛ հունական, և՛ գերմանական»: