Չինաստանը Կիևին կհատկացնի 3,6մլրդ դոլար մի շարք ծրագրեր իրականացնելու համար, որոնցով կնվազի երկրի կախվածությունը ռուսական գազից, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը, հաղորդում է zn.ua-ն: Օրերս նրա պատվիրակությունը հանդիպել է ՉԺՀ առևտրի նախարարության և Զարգացման բանկի ներկայացուցիչների հետ, որոնք հաստատել են վարկ տրամադրելու իրենց պատրաստակամությունը: Այդ միջոցներն օգտագործվելու են ջերմաէլեկտրակայանների, ջերմակոմունէներգոյի ցանցերի արդիականացման և, հավանաբար, Օդեսայում ածխի գազիֆիկացման գործարանի կառուցման վրա: