ԱՄՆ Ալյասկա նահանգն օրինականացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի օգտագործումը, աճեցումն ու պահպանումը՝ այդպիսով դառնալով երրորդը ԱՄՆ այն նահանգների թվում (Կոլորադո, Վաշինգտոն), որտեղ այն օրինական կարգավիճակ ունի:
Մարիխուանայի օրինականացման մասին որոշումը նահանգը կայացրել է նախորդ տարվա նոյեմբերին, սակայն, չնայած այն հանգամանքին, որ օրենքն արդեն ուժի մեջ է մտել, մարիխուանայի աճեցումն ու վաճառքը դեռ որոշ սահմանափակումների կենթարկվեն, մինչև օրենսդրի կողմից մշակվեն ոլորտը կարգավորող համապատասխան նորմեր: