Ռուսաստանը «առերես ստում է» Ուկրաինայի հարցում՝ Քերի

12:04     25 փետրվարի, 2015

ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների առաջ, հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները «առերես ստում են» Ուկրաինայի հարցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պատասխանելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեմիի հարցին, թե որքանով է հավանական, որ Ռուսաստանը ստում է Ուկրաինայի հարցում, Քերին վստահորեն նկատել է.

«Ռուսաստանը , ներկայումս գտնվում է բացահայտ և ծավալուն քարոզչական գործունեության ակտիվ փուլում, գործունեություն, որին ես ականատես չեմ եղել Սառը պատերազմի ամենակտիվ ժամանակներից ի վեր: Նրանք հաստատուն են իրենց ջանքերում՝ տեղեկատվությունը խեղաթյուրելու կամ առերես ստեր հորինելու, ինչպես ուզում եք այն անվանեք»:

Համաձայն Քերիի` Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները հետևողականորեն մերժում են, որ Ռուսաստանի կոմից կառավարվող զորքերը կռվում են Ուկրաինայում և որ իրենց կողմից զենք են մատակարարվում «անջատողականներին»՝ պնդումներ, որոնք Արևմտյան երկրները իրական չեն համարում:

Միևնույն ժամանակ Քերին հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ կոնգրեսականների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ՝ Պյորտ Պորոշենկոյի կոչերը՝ ուղղված ԱՄՆ կառավարությանը՝ զենք մատակարարել Ուկրաինային: Փոխարենը Քերին նշեց, որ նման միջոցների հնարավոր կիրառումը ներկայումս «քննարկվում է» Օբամայի վարչակարգի և Կոնգրեսի միջև:


© armedia.am