Միսս Թուրքիան Էրդողանին «վիրավորելու» համար կհայտվի բանտում

11:25     26 փետրվարի, 2015

Մերվե Բյույուքսարաչը, ով հաղթել էր Միսս Թուրքիա-2006 մրցույթում, հնարավոր է, որ դատապարտվի մինչև 4 տարի ազատազրկման Թուրքիայի նախագահ Էրդողանին իր Instagram-ի էջում «վիրավորելու» համար: Դատախազը Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատարանից պահանջել է մեկից մինչև չորս տարի չորս ամիս ժամկետով ազատազրկում:

Բոյուքսարաչը պարբերաբար իր Instagram-ի էջում տեղադրել է հատվածներ Թուրքիայի ազգային հիմնից, ինչը, ըստ դատախազության, ուղղված է եղել Էրդողանի դեմ:

Մոդելը ցուցմունք տալուց նշել է, որ ինքը այդ տողերը վերցրել է  սոցիալական այլ կայքերից և անձամբ որևէ զուգահեռ չի նկատել դրանց և Էրդողանի միջև: Նա նաև ավելացրել է, որ ինքն արդեն ջնջել է այդ հաղորդագրությունները:


© armedia.am