Փետրվարի 25-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տրվեց բարեգործական ակցիայի մեկնարկը: «Կյանքի ծաղիկ» ակցիայի նպատակն է օգնություն ցուցաբերել մայրանալու խնդիր ունեցող ընտանիքներին` «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի միջոցով:
Համահայկական նախաձեռնությանը միանալու համար ցանկացողները կարող են այցելել flowersoflife.am կայքը և գնել ընդամենը 500 դրամ արժողությամբ «Կյանքի ծաղիկը»` Անմոռուկը: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը: