Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ ատյանի դատարանը ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիևի գործով որոշումը կհրապարակի մարտի 10-ին։ Այս մասին հաղորդում է News.am-ը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ դատարանի նիստը դատավոր Նորայր Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 26-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: