ԻՊ-ն գողացված արվեստի գործերը վաճառում է Մեծ Բրիտանիայում. The Times

15:19     26 փետրվարի, 2015

Բրիտանական The Times պարբերականը գրում է, որ Սիրիայից գողացված արվեստի մոտ 100 գործեր «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ապօրինի ճանապարհներով տարվել են Մեծ Բրիտանիա և այնտեղ վաճառքի հանվել:

Պարբերականի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ բոլոր գործերը վաճառվել են Լոնդոնում: Դրանց թվում են եղել բյուզանդական դարաշրջանի ոսկյա և արծաթյա մետաղադրամներ, ապակուց և կավից պատրաստված հռոմեական սպասք՝ հարյուր հազարավոր դոլարների արժողության:


© armedia.am