Շվեյցարական հայտնի HSBC Holdings խմբի գործադիր տնօրեն Ստյուարտ Գուլիվերը և տնօրենների խորհրդի նախագահ Դուգլաս Ֆլինտը ներողություն են խնդրել հարկային մեքենայությունների համար: Նրանք ներողություն են խնդրել այն բանի համար, որ բանկի որոշ մենեջերներ իրենց գործունեությամբ նպաստել են, որպեսզի հաճախորդները կարողանան խուսափել հարկերից:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել էին, թե կան բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ բանկը հաճախորդների հետ ունեցել է պայմանավորվածություն` բրիտանական հարկային մարմիններին սխալ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ: