Մադրիդի Աթլետիկոն չի շարունակի գովազդել Ադրբեջանը

22:53     26 փետրվարի, 2015

Մադրիդի Աթլետիկոն հաջորդ մրցաշրջանում չի շարունակի համագործակցությունը Ադրբեջանի կառավարության հետ և մարզաշապիկին չի ներկայացնի «Azerbaijan. Land of Fire» տուրիստական գովազդը, հաղորդում է News.am Sport-ը՝ հղում անելով azerisport-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրն ավարտվում է ամռանը, սակայն համագործակցությունը շարունակելու վերաբերյալ կողմերի բանակցություններն արդյունք չեն տվել: 


© armedia.am