Ռումինիան կարող է չմիանալ Շենգենյան գոտուն 2015թ․-ին

09:35     27 փետրվարի, 2015

Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը երաշխիքներ չի տվել, որ Ռումինիան կկարողանա միանալ Շենգենյան գոտուն 2015թ․-ին։

«Ռումինիայի վերաբերյալ վերջին զեկույցները դրական են, մենք քննարկել ենք հետագա քայլերը։ Սակայն, ոչինչ չեմ կարող ասել, չնայած հասկանում են, որ Ռումինիան պետք է դրական արձագանք ստանա այս հարցում առաջխաղացման վերաբերյալ»,-ասել է Անգելա Մերկելը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հադիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ռումինիան արդեն մի քանի տարի չի կարողանում Շենգենյան գոտուն միանալու թույլտվություն ստանա՝ ԵՄ պահանջները չկատարելու պատճառով։ Բուխարեստը մեղադրվում է կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության, սեփական սահմանների թույլ վերահսկողության, ինչպես նաև հասարակության մեջ գնչուների թույլ ինտեգրման համար։

Ռումինիայում ԵՄ այս քաղաքականությանը կոշտ են արձագանքում։ Երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան այս իրավիճակը որակել է որպես ստորացուցիչ և առաջարկել է հանել Շենգենյան գոտուն միանալու հարցը կառավարության գերակայությունների ցանկից։ 


© armedia.am