Մեկ տարվա ընթացքում Չինաստանի բնակչությունն աճել է 7 միլիոնով

11:52     27 փետրվարի, 2015

2014թ. վերջի դրությամբ Չինաստանի բնակչությունը կազմել է 1մլրդ 367մլն մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՉԺՀ պետական վիճակագրական վարչությանը: 2013թ. հետ համեմատած, Երկնատակի բնակչությունն աճել է 7,1 միլիոնով:

Նշենք նաև, որ Չինաստանում նկատվում է ուժեղ գենդերային դիսբալանս. տղամարդիկ կանանցից շատ են 33,8 միլիոնով: Մինչև 16 տարեկան երեխաները կազմում են բնակչության 17,5 %-ը, 67%-ը աշխատունակ մարդիկ են (16-60 տարեկան), տարեցները` 15,5%: Չինացիների 45,2%-ն ապրում է գյուղական վայրերում, իսկ 54,8%-ը` քաղաքներում:

Չինաստանի բնակչության զգալի մասը երկրից հեռանում է: Վարչության նշած թիվն է` 253մլն:

 


© armedia.am